Լ. Թորոսյան. ԱՆ-ն ոչ մի տեղ թռչնագրիպի դեմ պատվաստում չի իրականացնում
«Հայաստանի առողջապահության նախարարությունը այսօր ո'չ սեզոնային գրիպի, ո'չ էլ թռչնագրիպի դեմ ոչ մի կանխարգելիչ պատվաստում չի ձեռնարկել, քանի որ մեր երկիրը չունի այդ ցուցումը: Այսօր ունենք բավարար, հանգիստ համաճարակային իրավիճակ»,- Panorama.am-ին այս մասին ասաց ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը:
Նա նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ընդհանրապես ողջ աշխարհում, այսօր թռչնագրիպի դեմ բնակչության շրջանում պատվաստումներ չեն իրականացվում: «Առաջին հերթին, մեր երկիրը չունի նման համաճարակային ցուցում: Եղանակային պայմաններն էլ վկայում են, որ պատվաստում անելու անհրաժեշտություն չկա, առավել ևս թռչնագրիպի: Տարածվող լուրերը հերյուրանքներ են: Երեկ խոսել եմ նաև գյուղատնտեսության փոխնախարարի հետ, ով վստահեցրել է, որ նույնիսկ թռչունների մեջ նման պատվաստումներ չեն կատարվում»,- ասաց Լ. Թորոսյանը, ապա ընդգծեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ առողջապահության նախարարությունը ոչ մի տեղ գրիպի, առավել ևս թռչնագրիպի դեմ պատվաստում չի իրականացնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա