«Playboy»-ի նախկին աստղը` ակումբի նախագահ
«Playboy»-ի նախկին աստղ Իզաբելլա Լուկոմսկա-Պիժալսկան դարձել է Պոզնանի «Վարտայի» ակումբի նախագահը: Թիմը հանդես է գալիս Լեհաստանի 2-րդ լիգայում: 34-ամյա նախկին մոդելը, ով զարդարում էր տղամարդկանց համար նախատեսված գրեթե բոլոր պարբերականների շապիկները, այս տարիքում էլ շատ գեղեցիկ է և սեքսուալ: Նա նշել է, որ այս քայլով ցանկանում է փոփոխություններ մտցնել իր կյանքում:
«Իմ նպատակն է կարգուկանոն հաստատել այս ակումբում: Դա կարևոր է, ինչպես և ցանկացած այլ բիզնեսում»,- նշել է նախկին մոդելը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ