Արթուր Աբրահամ. «Վստահ եմ` հաղթելու եմ»
Ինչպես գիտեք, Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին` Բեռլինի "О2 World" արենայում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, ինչպես նաև «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության» ուղիղ եթերում:
Այսօր Բեռլինում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի` մենամարտին նախորդող մամլո ասուլիսը` մարզիչների և մենեջերների մասնակցությամբ:
«Երկար ժամանակ է լրջորեն նախապատրաստվել եմ այս մենամարտին: Ինձ մոտ ամեն ինչ հինալի է: Վստահ եմ` հաղթելու եմ` իմ մարտարվեստի երկրպագուներին պարգևելով դիտարժան մրցելույթ»,- ասել է Արթուր Աբրահամը:
Իր հերթին հայ բռնցքամարտիկի մարզիչը` Ուլի Վեգները, շեշտել է, որ գոհ է սանի մարզավիճակից:
Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Աբրահամն արդեն 2 հաղթանակ է տոնել. հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն-Արենա» համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Եվ երկրորդը` Գերմանիայի Քիլ քաղաքի "Sparkassen-Arena"-ում մեր հայրենակիցը միավորների առավելությամբ (118 միավոր) հաղթեց լեհ մրցակցին` Պյոտր Վիլշևսկուն (109 միավոր)` վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Իր մարզական կարիերայի ընթացքում Աբրահամն ունեցել է 37 մենամարտ, որոնցից 34-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմեջ (2006-2010) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ