Թայվանցի արվեստագետը նկարում է մեխերով (լուսանկարներ)
Թայվանցի նկարիչ Չեն Չուն-Հաոն դասական գեղանկարչության գործերը վերարտադրում է նոր մոտեցմամբ` նկարելով մեխերով: Նա օգտագործում է մեխերի դակիչ-ատրճանակ, ինչպես նաև` տարբեր չափի մեխեր: Այս մասին գրում է «architector.ua» կայքը:
Նշվում է, թե, ընդհանուր առմամբ, մեկ նկարի վրա օգտոգործվում է միջինը 750 000 մեխ: Չեն Չուն-Հաոն անձամբ է հորինել նկարելու այս տեխնիկան, որով նկարների խորությունն ապահովվում է խփված մեխերի խտության հաշվին և հակառակը: Նկարներն առանձնակի ազդեցություն են թողնում հեռվից դիտելիս:
Նշվում է, թե Չեն Չուն-Հաոյի նկարների մեծ մասը չինացի նկարիչների գլուխգործոցների կրկնօրինակներն են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում