Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրել ՀՀ նախագահին
«Հայկական ժամանակը» հիշեցնում է, որ շաբաթներ առաջ տեղեկացրել էր, թե ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրելու Սերժ Սարգսյանին:
Երեկ պարզվել է, որ դիմումն արդեն գրված է: Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է Մարգար Օհանյանի եղբայրը՝ Մեծամորի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը: «Անձամբ նրա հետ չեմ խոսել, բայց իմ իմանալով՝ գրել է»,- ասել է նա:
Թերթը հիշեցնում է, որ տեղեկացրել էին, թե Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրել նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը: