Իրանը շարունակում է ցնցվել
Այսօր Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը վկայակոչելով` ԱԻՆ-ը հայտնում է, որ 09:59 դրությամբ Թավրիզ քաղաքի մոտակայքում 9.90 կմ խորության վրա գրանցվել է 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Նույն ուժգնությամբ ցնցում գրանցվել է մի քանի րոպե անց` 10:09-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանում` Թավրիզից շուրջ 60 կմ հեռավորության վրա տեղի ունեցած 6.4 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 212 հետցնցում, որից 42-ն ունեցել են 4.0 և ավելի մագնիտուդ: Աղետի հետևանքով զոհվել է 306 մարդ:
Իրանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ տեղեկատվական աղբյուրներում ամենամահաբերը համարվում է 856 թ. տեղի ունեցած Դամղանի երկրաշարժը` 200 հազար զոհով: 1990 թ. սկսած մինչ օրս երկրաշարժերն Իրանում 126 հազար մարդու կյանք են խլել:
Իրանի երկրաշարժի հետևանքով հարևան Սյունիքի մարզում առավել տուժել են Մեղրիի տարածաշրջանի Վարդավար, Գուդեմնիս, Կուրիս գյուղերի մեկ և երկու հարկանի մի քանի առանձնատներ, որոնք հողաշեն են` կառուցված 100-120 տարի առաջ, երբեք չեն ամրացվել: Մասնագետների հավաստմամբ, դրանց վնասվելու հավանականությունը նման ցնցման դեպքում շատ մեծ է եղել: Այս առանձնատները հիմնականում ամառանոցներ են, որոնց տերերը Ագարակի և Մեղրիի բնակիչներ են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում