Հայ պաշտոնյաների մի մասը նախընտրում է Մոնակոն
Մոնակոն վերջերս դարձել է հայ պաշտոնյաների ամենասիրած էլիտար հանգստավայրը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս ամառ Մոնակոյում են հանգստացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա խնամին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն ու Աբրահամյանը Մոնակոյում հանգստանալիս պարբերաբար հանդիպումներ են ունեցել: «Առայժմ միայն Հ. Աբրահամյանն է վերադարձել հանգստից, երեկ էլ անձամբ այցելել էր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ԱԺ շենքի նմանությամբ կառուցվող իր առանձնատուն՝ շինարարության ընթացքին հետևելու»,- գրում է թերթը:
Գ. Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Ծառուկյանն ընտանիքի հետ հանգստանում է արտերկրում, բայց թե որտեղ՝ չի մանրամասնել: Տոնոյանը հերքել է միայն Մոնակոյում լինելու և այնտեղ Հ. Աբրահամյանի հետ հանդիպելու լուրը: Ինչևէ, Ծառուկյանն այսօր կվերադառնա: