«Նստել ենք թախտին, սպասում ենք բախտին». Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում գիշերվա մինչև ժամը մեկը կրակոցները չեն դադարել: Հրազենից հակառակորդը կրակել է ուղիղ տների վրա: Բարեբախտաբար վիրավորներ չկան:
«Մարդկային զոհեր չկան, կրակոցներն էլ միշտ կան էլի»,-տխուր տոնով Panorama.am-ին ասաց համայնքապետը` Մանվել Կամենդատյանը:
Հարցրեցինք, հիմա ամեն ինչ նորմա՞լ է գյուղում. «Դե նորմալը ո՞րն է, 20 տարի նույն երեխեն կրակոցի տակ մեծանա, դրա նորմալը ո՞րն է: Ես ինչ գիտեմ, ով է շաքար ստացել, ով է ինչ հիվանդություն ստացել: Կոնկրետ կարա՞մ ես բան ասեմ»:
Սրանով հանդերձ մանկապարետեզն աշխատում է: «Մանկապարտեզը 20 տարվա ընթացքում չի փակվել, միշտ էլ աշխատում է»,-անընդհատ հոգոց հանելով՝ դանդաղ մտքերը շարադրեց գյուղապետը:
«Նստել ենք թախտին, սպասում ենք բախտին»,-մի կերպ արտաբերեց համայնքի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները