Ճարպակալումը կարող է հանգեցնել տկարամտության
Միջին տարիքում ճարպակալումը կարող է որոշակիորեն նպաստել ապագայում տկարամտության զարգացմանը, գրում է Independent-ը` հիմնվելով նոր ուսումնասիրության արդյունքների վրա: Ֆրանիսացի գիտնականների ուսումնասիրությանը մասնակցել է 39-63 տարեկան 60 մարդ: Գիտնականները 12 տարի շարունակ ուսումնասիրել են մարդկանց ճանաչողական գործառույթը և մարմնի զանգվածը, նաև այն պատճառները, որոնցով պայմանավորված է ճարպակալումը, այնպիսին, ինչպիսին օրինակ արյան բարձր ճնշումն է:
Պարզվել է, որ տարեց տարի ճարպակալումն ավելի ու ավելի է ազդում մարդու մտածողության և հիշողության վրա: Ըստ նմանատիպ մեկ այլ ուսումնասիրության, մարդիկ, ովքեր ճարպակալում են միջին տարիքում, չորս անգամ ավելի շատ են հակված տկարամտության:
«Մենք բոլորս գիտենք, որ ավելորդ քաշն ազդում է մարդու ֆիզիկական առողջության վրա, բայց այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա վատ է ոչ միայն սրտի, այլ նաև գլխի համար: Այն ամենը, ինչը կրճատում է արյան հոսքը դեպի ուղեղ, օրինակ ճարպակալությամբ պայմանավորված արյան բարձր ճնշումը, մեծացնում է տկարամտությամբ տառապելու վտանգը»,-ասել է Ալցհեյմերի հիվանդությունն ուսումնասիրող գիտնականներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա