Հայ մարզիկները կմասնակցեն Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային փառատոնին
«ԱրմենՏել» ընկերության, Կոնվերս բանկի և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ էքստրեմալ տարբեր մարզաձևերի 10 թիմ Հայաստանից կմասնակցի Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձևերի միջազգային 2-րդ փառատոնին:
Ավտո-մոտո փառատոնի կազմակերպիչն է Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoextreme ասոցիացիան: Օգոստոսի 23-ից 26-ը անցկացվող մրցումներին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից: 40 հայ մարզիկներ կցուցադրեն իրենց վարպետությունը արտաճանապարհային մեքենաներ վարելու` Jeep-Trial մարզաձևի Standart, Monster, Extreme դասերում, ինչպես նաև մոտոկրոսի և ռաֆթինգի մրցումներում:
««ԱրմենՏել» ընկերության անունից ցանկանում եմ, որ մեր մարզիկների հաջող ելույթները ցուցաբերեն թիմային ոգի, փոխօգնություն և հաղթանակի անսասան ձգտում: Երիտասարդների մոտ հենց այդ հատկանիշների արտահայտմանն է ձգտում «ԱրմենՏել» ընկերությունը, սատարելով երիտասարդության շրջանում անցկացվող մարզական տարբեր նախաձեռնություններն ու նախագծերը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Միջազգային մրցաշարին մասնակցելու հերթական հրավերը` մեր երիտասարդ մարզիների ևս մեկ հաջողությունն է: Հաճելի է տեսնել, որ մրցաշարից մրցաշար աճում է նրանց վարպետությունը, շատանում են հաղթանակները, բարձրացնելով Հայաստանի էքստրեմալ սպորտի համբավը», - ասաց էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
Jeep Trial` բնական և արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը և հստակությունը:
Ռաֆթինգ` լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ 6-տեղանող փչովի նավակներով:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ