Թուրք հակերները կոտրել են «Սպարտակի» պաշտոնական կայքը
Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը երեկ ենթարկվել է հակերների հարձակմանը: Ենթադրվում է, որ դա «Ֆեներբախչեի» երկրպագուների ձեռքի գործն է, ովքեր նյարդայնացած են ռուս երկրպագուների վրա:
Թուրքերը պահանջում են ներողություն խնդրել` Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆում «Սպարտակ» – «Ֆեներբախչե» (2:1) հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար: Ռուս երկրպագուները «Լուժնիկիի» տրիբունայում այրել էին Քեմալ Աթաթուրքի պատկերով պաստառը:
Ներկա պահին կայքն անհասանելի է, իսկ գլխավոր էջին` Աթաթուրքի նկարն է:
«Մենք թույլ չենք տա, որպեսզի նման հանցանքն անպատիժ մնա»,- գրված է էկրանին թողնված հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա