«Audi» ընկերությունը պահանջում է Բաշար ալ-Ասադից չերթևեկել իր մեքենաներով
Գերմանական «Audi» կոնցեռնը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադից պահանջել է չօգտվել իր արտադրած մեքենաներից: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, թե Դամասկոսում գտնվող գերմանական ընկերության ներկայացուցչությունը իբր հանձնարարական է ստացել Գերմանիայից, որով արգելվում է մեքենաների առաքումը նախագահականին՝ «հաշվի առնելով Սիրիայի նախագահի զորքերի կողմից երկրի տարբեր ծայրերում իրականացվող սպանությունները»:
Նույն տեղեկատվության համաձայն, նախագահական պալատի համապատասխան բաժնի ներկայացուցչները, գերմանական ընկերության որոշմանը ծանոթանալուց հետո, շտապ խորհրդակցություն են անցկացրել ռուսական և չինական ավտոարտադրող ընկերությունների հետ՝ պահանջելով ամենասեղմ ժամկետներում առաջարկներ ներկայացնել՝ Ասադի վարչակազմի ներկայացուցիչների համար 20 զրահապատ մեքենաներ ձեռք բերելու համար:
Տեղեկատվության իսկությունն այլ աղբյուրներից դեռևս չի ճշտվել: Գործակալությունը հիշեցնում է, որ օգոստոսի 19-ին մուսուլմանական Ռամադան տոնի ավարտն ազդարարող միջոցառման նախագահ Ասադը հանրության առջև երևացել էր զրահապատ «Audi» մակնիշի մեքենայով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան