Արցախի նախագահն ու ամերիկահայ բարերարները քննարկել են փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ և Հիլդա Բաղդասարյաններին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների և փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար:
Հանդիպմանը մասնակցել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: