Հացահատիկի արտադրության ծավալները փոքր են և, հնարավոր է, որ գների որոշակի փոփոխություն լինի
«Ովքեր ցորենը մշակել են, բերք ստացել են, ովքեր չեն մշակել՝ չեն ստացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ անդրադառնալով ներկրված ցորենի սերմացուից այս տարի բերք չստացած գյուղացիների դժգոհություններին:
«Ինչպես անցած տարի, այս տարի ևս նույն որակի սերմացու է ներկրվել հանրապետություն: Ինչպես պատահեց, որ անցած տարի բերքը շատ լավ էր, իսկ այս տարի վատ»,- նշեց նախարարը և հավելեց, որ պատճառը միայն եղել է այն, որ այս տարի ջրազուրկ տարի էր, անձրևները քիչ էին, ինչի հետևանքով էլ անջրդի տարածքներում բերքը վատ է եղել:
Հարցին, թե հնարավոր է, որ այս տարի Հայաստանում նույնպես հացահատիկի գների բարձրացում նկատվի, Ս.Կարապետյանը նշեց, որ միջազգային շուկայում հացահատիկի գների բարձրացման միտումներ կան, երաշտը շատ երկրների է վնասել՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, եվրոպական երկրներ: Օրինակ՝ Ռուսաստանում մոտ 5,5 մլն հա հողատարած երաշտի պատճառով վնասվել է: «Այս տեսակետից հացահատիկի արտադրության ծավալները, իհարկե, փոքր են և, հնարավոր է, որ գների որոշակի փոփոխություն լինի: Ոչ ոք այսօր չի կարող ասել գները կբարձրանան, թե ոչ, բայց ոչ մի բան բացառել չի կարելի»,- ասաց նախարարը:
Ս. Կարապետյանը նշեց նաև, որ որոշ մարզերում երաշտի հետ կապված անասնակերի խնդիր կա: Սակայն, ըստ նրա, անտառտնտեսություններին հանձնարարվել է, որպեսզի մարդկանց թույլատրեն անվճար անսահամանափակ քանակությամբ խոտ հավաքեն: Նշվեց նաև, որ խոշոր ֆերմերային տնտեսությունները անասնակեր Ղարաբաղից են ներկրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները