Գյումրու մանկապարտեզներում ծնողազուրկ երեխաներից վարձավճար են պահանջում
Առանց վարանելու կարելի է ասել, որ Հայաստանում ապրելու համար ամենաթանկ քաղաքը Գյումրին է: Նման համոզման է քաղաքում գործունեություն ծավալող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն:
«Եվ սա այն դեպքում, որ քաղաքում հազարավոր ընտանիքներ երկու տասնամյակից ի վեր անօթևան են և ապրում են ժամանակավոր կացարաններում, իսկ Շիրակի երկատև և ցրտաշունչ ձմռանը սովորական տան համեմատ երկու և անգամ երեք անգամ, տնակները ջեռուցելու համար ավելի շատ վառելափայտ են օգտագործում: Աղքատության ու արտագաղթի ցուցանիշներով Գյումրին ևս ամենածանր վիճակում է: Եվ նման պայմաններում թվում էր, թե սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին որոշակի արտոնություններ պիտի տրվեր: Ավաղ այդպես չէ, օրինակ մայրաքաղաքի նախակրթարանները երևանաբնակ ընտանիքների երեխաների համար անվճար է, իսկ Գյումրիում ամսեկան վարձավճարը կազմում է 8 000-10 000 դրամ, այդ թվում անգամ ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքները երեխաներից են վարձավճար պահանջում»,-ասված է կազմակերպության տարածած հրապարկման մեջ:
Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ, «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագրի շրջանակում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այցելել են և օգնություն են ցուցաբերել միայնակ վեց անչափահաս երեխաներ խնամող Հասմիկ Վարոսյանի ընտանիքին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները