Գլխավոր դատախազին արգելել են թեկնածուներ առաջադրել
«Հրապարակը» գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փորձում էր Արագածոտնի գրեթե բոլոր համայնքներում թեկնածուներ առաջադրել: … Որոշ տեղեկություններով, սակայն, դատախազին արգելել են թեկնածու առաջադրել, ինչից վերջինս շատ է զայրացել ու վիրավորվել:
Երեկ ՀՀԿ նիստից հետո թերթի հարցին, թե` ինչու են դատախազին արգելել առաջադրելու իր թեկնածուին, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Մեզանում չկան անհատներ, որոնք իրենց թեկնածուներին են առաջադրում: Մենք ունենք տարածքային կառույցներ, որոնց վերլուծությունների, որոշումների հիման վրա պաշտպանում ենք այն թեկնածուին, որը որոշում է տարածքային կառույցը»: