Շնող գյուղում սեպտեմբերի 9-ին լարված պայքար է սպասվում
«Հրապարակը» տեղեկացնում է, որ Լոռու մարզի Շնող գյուղում սեպտեմբերի 9-ին լարված պայքար է սպասվում: Գյուղապետի թեկնածուները 2-ն են: 16 տարվա գյուղապետ Հայկազ Քոչինյանը` Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը, և անտառտնտեսության համակարգի աշխատակից Հովիկ Սահակյանը: Գյուղը բաժանվել է երկու մասի, և անտարբերներ համարյա չկան:
«Սահակյանի առավելությունն այն է, որ նրա բարեկամները գյուղում ավելի շատ են, քան Քոչինյանինը, իսկ գործող գյուղապետի ուժը վարչական ռեսուրսն է և իր կուսակցության՝ ՀՀԿ-ի աջակցությունը»,- գրում է թերթը: