ՀԱԿ-ն իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին
«Ժողովուրդը» գրում է, որ Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին: «Երեկ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանը կոչ է արել քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին:Ստացվում է, որ Սյունիքում ՀՀԿ-ՀԱԿ կոալիցիա են կազմել»,- գրում է թերթը:
Թղթակցի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը զարմացել է տեղեկությունից: «Առաջին անգամ եմ լսում նման բան, տեղյակ չեմ: Ես ամեն ինչից չէ, որ տեղյակ եմ, առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,- ասել է նա:
Թերթը հիշեցնում է, որ Կապանի քաղաքապետի ևս երկու թեկնածու կա. ՀՅԴ գործող քաղաքապետ Արթուր Աթայանն ու անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, օրերս ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու: