Թեղուտի փոխարեն ներկայացրել են Թեղուտի տվյալները. քրեական գործի հո՞տ է գալիս
«Հանքավայրի շահագործման իրավունքը ձեռք բերելու և բնապահպանական տեսակետից կասկած հարուցող իրավիճակները ծածկելու համար ACP ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել կեղծ փաստաթղթեր»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության փաստաբան Հայկ Ալումյանը:
Հայաստանում Թեղուտ անունով երկու անտառային գոտիներ կան: Դրանցից մեկը գտնվում է Լոռու մարզում և հայտնի է ոչ միայն իր էնդեմիկ բուսատեսակներով, այլև Կարմիր գրքում գրանցված կենդանական աշխարհով: Իսկ մյուս Թեղուտը տեղաբաշխված է Դիլիջան քաղաքի մոտ և իր բնապահպանական համակարգով ու հարստությամբ զիջում է առաջինին:
Նկատի ունենալով այս երկու անտառային գոտիների անունների նույնականությունը՝ ACP ընկերությունը բնապահպանական փորձաքննության է ներկայացրել ոչ թե ստորոտում պղնձի հանքաշերտեր ունեցող Լոռու մարզի Թեղուտի տվյալները, այլ պահպանելով նրա անունը, տեղեկատվությունը կազմել է ըստ Դիլիջանի անտառագոտու տվյալների:
Աղբյուրի փոխանցմամբ, Հայկ Ալումյանը նշել է, որ դա կատարվել է միջազգային իրավական նորմերը խախտելու ակնհայտ դիտավորությամբ: Ըստ նրա, համաձայն աշխարհում ընդունված չափանիշների, եթե բնական միջավայրը համարվում է «Կարմիր գրքում» գրանցված կենդանական կամ բուսական աշխարհի ներկայացուցչի հայրենիք, և մարդկային գործունեությունը կարող է վնասել կամ վատթարացնել այդ միջավայրում պահպանվող տեսակի գոյատևման պայմանները, ապա այնտեղ չի կարելի արտադրական ձեռնարկություն կառուցել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան