«Եթե վերադառնա Վանո Սիրադեղյանը, կփախնի Լևոն Տեր-Պետրոսյանը»
Վանո Սիրադեղյանի վերադարձի արդույքում կարող է ինքնակամ անհետանալ Լևոն Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ զանազան նախաձեռնություններին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը:
«Ես կողմ եմ, որ նա կանգնի արդարադատության առաջ, դատարանի առաջ:Մեղավորները պիտի պատասխանատվություն կրեն ,Վանո Սիարդեղյանը պետք է կրի իր պատասխանատվությունը: Ես կարծում եմ, եթե վերադառնա Վանո Սիրադեղյանը, կփախնի Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչի մեջ մեղադրվում է Վանոն, քաղաքական որոշման արդյունք է լինում և ոչ թե մեկ անձի ինքնագլուխ գործունեության: Դրա համար ես շահագրգռված եմ, որ բաց դատ գնա, նա փորձի պաշտպանվել և ասի իրականությունը»,- նշեց Հայկ Բաբուխանյանը: