ԲՀԿ-ն կխոսի «պատեհ պահին»
Կգա պատեհ պահը, համապատասխան օրը, ժամը ու ԲՀԿ-ն կխոսի նախագահական ընտրությունների մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով այն հարցին, թե ԲՀԿ-ն որոշում կայացրե՞լ է նախագահական ընտրությունների հետ կապված:
«Սա չի նշանակում, որ մենք արդեն կայացրած որոշում ունենք, կամ չունենք: Մենք մեր որոշման մասին կխոսենք համապատասխան պահին, իսկ այժմ նպատակահարմար չենք համարում խոսել դրա մասին` ելնելով բազմաթիվ հանգամանքներից»,- ասաց նա` չցանկանալով նշել, թե որոնք են այդ «բազմաթիվ հանգամանքները»:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե իրատեսական համարո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, Տ. Ուրիխանյանը նշեց, որ այդ հարցին պետք է պատասխանի հանրությունը, այսինքն նրանք, ովքեր այս կամ այն թեկնածուին (նախագահական ընտրությունների միջոցով) բերելու են համապատասխան պաշտոնի: Իսկ` խոսակցությունների համաձայն Ռ. Քոչարյանը կանգնած է ԲՀԿ-ի հետևում հարցին էլ պատասխանեց, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է նվազագույնը շուրջ կես միլիոնի հասող մարդկանց քվե: