Սասունի հայկական եղեղեցին` վանդալիզմի զոհ
Թուրքիայի կազմում գտնվող Բաթման նահանգի Սասուն շրջանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ավերվել է. եկեղեցու ճակատամասը և առաստաղը զգալիորեն վնասվել է, մի մասն էլ` փլուզվել:
Այս մասին հայտնող թուրքական լրատվամիջոցները նշում են, որ «Սասունի հայերի միություն»-ը, որի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում, մեղադրական հայց է ներկայացրել Ստամբուլի հանրապետական դատախազություն:
Միության նախագահ Ազիզ Դաղջըն նշել է, որ եկեղեցու շինությունը վնասվել է անհայտ անձանց կողմից: Դեռ հուլիսի 29-ին էր, երբ թուրքահայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել և նշում էին եկեղեցու օրը: Դրանից օրեր անց հովիվներից լուր են բերում, թե եկեղեցու շենքը վնասվել է:
«Սասունի հայերի միություն»-ը թուրք իրավապահներից պահանջում են հայտնաբերել հանցագործներին և հսկողության տակ առնել պատմական եկեղեցու տարածքն ու շինությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան