Ռամիլ Սաֆարովի հանձնումն Ադրբեջանին հղի է անկանխատեսելի հետևանքներով
«Голос Армении» թերթը ներկայացրել է Հայաստանի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը` հայ սպայի սպանության համար Հունգարիայում դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանում հայատյացության քարոզչությունն իրականցվում է պետական մակարդակով, իսկ Ռամիլ Սաֆարովն էլ այդ երկրում հերոսի կոչում է ստացել:
Հասարակական կազմակերպությունների հիմնական մտահոգությունն այն է, որ Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի հանձնումն Ադրբեջանին կարող է անպատժելիության նախադեպ ստեղծել և հետագայում աշխարհով մեկ նման ողբերգությունների կրկնության պատճառ դառնալ:
Հայտարարության տեքստին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: