Ըստ ամենայնի` Արամ Սարգսյանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում
«Հրապարակը» գրել է, որ «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է սեպտեմբերից ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել. «Մասնավորապես, սեպտեմբերից սկսած, Հայաստանի բոլոր մարզերում հիմնելու են կուսակցության գրասենյակներ և առաջինը սկսելու են Գյումրիից:
Նախագահական ընտրություններին ընդառաջ արվող այս քայլը կարող է նշանակել, որ կուսակցությունը մտադիր է ինքնուրույն մասնակցել ընտրություններին: Ըստ ամենայնի՝ հաստատվում են այն լուրերը, որ «Հանրապետությունը» պատրաստվում է Արամ Սարգսյանին առաջադրել նախագահի թեկնածու»: