Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ն ՀՀԿ-ին սատարել չի կարող
«Հույս ունեմ, որ կգա ժամանակ ու մեր հասարակությունը, քաղաքական գործընթացներին մասնակիցները կգիտակցեն, որ ԲՀԿ-ն առաջադրում է համեմատաբար առավելություն ունեցող ծրագրեր, մոտեցումներ, լուծումներ, կադրային առաջադրումներ: Ողջունում ենք նրանց, ովքեր գնահատում են մեր կադրերին, ծրագրերը»,- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով ՀՀԿ-ի ընդունած այն որոշմանը, որ Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում սատարելու են ԲՀԿ կողմից առաջադրված թեկնածու Սամվել Բալասանյանին:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե շատերի կողմից Ս.Բալասնյանը ընկալվում է որպես ՀՀԿ-ական, նա միայն ընդգծեց. «Սամվել Բալասանյանը ԲՀԿ անդամ է»:
Տ. Ուրիխանյանն ասաց, որ իրենք կարևորում են ՏԻՄ ընտրությունները, քանի որ ՀՀ վարչական շրջանները պետության անբաժանելի մասն են կազմում: Նա հույս հայտնեց, որ ՏԻՄ ընտրությունները կանցնեն առանց որևէ միջադեպի, «կազմակերպիչ պատասխանատուներն այս անգամ գոնե կստուգեն թանաքները ու նոր կբաժանվի տեղամային ընտրական հանձնաժաղովներին», թեև մտավախություն ունի, որ կարող է կրկնվել դրոշմակնիքների հետ կապված նույն խնդիրը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրում դրված դրոշմակնիքի թանաքը մի դեպքում սահմանված 12 ժամից շուտ էր գունազրկվում, իսկ քաղաքացիների մի մասի անձնագրերում այն ավելի շատ էր մնացել: ԿԸՀ-ն առաջարկել է այլևս չկիրառել դրոշմակնիքի ինստիտուտը:
Խոսելով ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ համագործակցության մասին, Տ. Ուրիխանյանն ասաց. «Որևէ հանրապետական թեկնածուի հետ կապված որևէ խոսք դուք մեզանից չեք լսի: ԲՀԿ-ն ՀՀԿ-ին սատարել չի կարող»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանեց. «Թողեք հաջորդ պատեհ պահին»:
Նրա խոսքով, ԲՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների ժամանակ կարող է սատարել արդյունավետ վարչարարություն, որակյալ մունիցիպալ կառավարում իրականացնելու ունակ անհատաներին, համայնքների ղեկավարներին. «Սա կուսակցական ընտրություն չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները