Բաղըշն արձագանքում է Ֆրանսիայի որոշմանը
Թուրքիայի պետնախարար և Եվրամիությանն անդամակցության բանակցություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը կտրուկ է արձագանքել Հայոց ցեղասպանության թեման ֆրանսիական դասագրքերում ներառելու հարցին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «TRThaber.com» լրատվական կայքը:
Բաղըշը, նշելով, որ Ֆրանսիան այս արարքով ատելություն է սերմանում նոր սերունդների մոտ, ասել է. «Մեր պատմության մեջ այնսպիսի մի բան չկա, որ մեզ կստիպի ամաչել: Մենք հպարտանում ենք մեր պատմությամբ: Երանի ամեն պետության պատմությունը մերի նման մաքուր լիներ»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կրթության նախարարության որոշման համաձայն` Հայոց ցեղասպանության թեման ներառվել է միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրություն դասագրքերում:
Նախորդիվ` Ֆրանսիայում ցեղասպանության թեման ներառվել է պատմության և աշխարհագրություն դասագրքերում