Իրանական կայք. Իրանցի ուսանողները տարածաշրջանի դիկտատոր Իլհամ Ալիևին բաց նամակ են հղել
Իրանցի ուսանողները քննադատել են տարածաշրջանի դիկտատորների վարած հակաժողովրդավարական քաղաքականությունը:
Այդ մասին հաղորդում է իրանական «բիբաքնյուզ.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի ուսանողական 5 կազմակերպություններ բաց նամակով դիմել են Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի նախագահներին՝ վերջիններիս ուշադրությունը հրավիրելով իրենց երկրներում իրականացվող բռնաճնշումների և մարդու իրավունքների խախտման դեպքերի վրա:
Իրանցի ուսանողները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում, մասնավորապես, նշել են. «Պարոն Ալիև, Դուք ի ՞նչ կրոնի հետևորդ եք: Մենք Ձեր երկրի ժողովրդի կրոնը ճանաչում ենք, նրանք մուսուլմաններ են: Ի ՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, որ Դուք ոչ մի ուշադրություն չեք դարձնում Ադրբեջանի բնակչության մեծամասնության իրավունքներին: Ի ՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, երբ Ձեր երկրում արգելվում է ազատորեն նամազ կատարել, իսկ իրենց իրավունքերի համար պայքարող երիտասարդները ենթարկվում են բռնաճնշումների»:
Նախորդող տեղեկատվություն՝
Թուրքերն Ալիևին դիկտատոր են անվանել. Բողոքի ցույց՝ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության առջև
Իրանցի հոգևորական. Իլհամ Ալիևը տարածաշրջանի դիկտատորների ճակատագրից պետք է դասեր քաղի
Իլհամը պետք է պատմությունից դասեր քաղի. Նախազգուշացում Իրանի գիտական շրջանակներից
Իլհամ Ալիևը` Հարավային Կովկասի ժառանգական դիկտատոր. Իրանական օրաթերթ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները