Վերապատրաստվել են Վրաաստանի հայկական դպրոցների 48 ուսուցիչ
Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է իրականացնել Վրաստանում գործող հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարի վերապատրաստումը կազմակերպվել է բնագիտամաթեմատիկական առարկաների գծով, իրականացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները, Վրաստանի Քութայիսի քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում` օգոստոսի 16-ից 20-ը: Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական դպրոցների մաաթեմատիկայի 28 և ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ:
Նախարարությունից հիշեցնում են, որ վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թ-ին: Նախորդ երկու տարիներին վերապատրաստվել է «Հայոց լեզու և գրականություն» , «Հայոց պատմություն» առարկաների և տարրական դասարանների 192 ուսուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան