Հ. Հակոբյան. Կգործի նաև կրթության սիրիական ծրագիր
Քիչ առաջ տեղի ունեցավ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի այցը Ստեփան Շահումյանի անվան դպրոց: Հ. Հակոբյանին ուղեկցում էր քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նշենք, որ այդ դպրոցում օգոստոս ամսին սիրիահայ երեխաներն արևելահայերենի ուսուցման արագացված կուրսեր էին անցնում:
Հ. Հակոբյանը շրջեց բոլոր երեք դասարաններում, ծանոթացավ ուսումնական գործընթացին, երեխաների` արևելահայերենի իմացությանը և դասավանդող ուսուցիչների կատարած աշխատանքին: Նա զրուցեց աշակերտների ու նրանց ծնողների հետ, պատասխանեց վերջիններիս հուզող հարցերին:
«Նախարարությունում ստեղծել ենք սիրիահայերին կրթության հարցերով օգնության և աջակցության ծրագիր, և նրանք էլ որոշում են հետագա քայլերը»,- ասաց սփյուռքի նախարարը:
Նա նաև նշեց, որ դժվարություն կա հատկապես ավագ դպրոցում սովորող երեխաների համար, այդ իսկ պատճառով չի բացառվում, որ ավագ դպրոցներից մեկում ուսուցումը կազմակերպվի արևմտահայերենով:
«Իսկ ինչ վերաբերում է հաջորդ ծրագրին, դա` ուսուցումը սիրիական ծրագրով շարունակելն է, քանի որ սիրիահայերի մեծ մասը ցանկություն ունի ապագայում վերադառնալ Սիրիա: Մենք այս հարցը քննարկել ենք ԿԳ նախարարության հետ, և վերջինս չի առարկում, որ մենք այդպիսի ծրագիր իրականացնենք»,- հավալեց տիկին Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան