Կասանոն ամբողջովին հարմարվել է «Ինտերին»
«Ինտերի» նորեկ Անտոնիո Կասանոն «Պեսկարայի» (3:0) հետ Իտալիայի առաջնության մեկնարկային հանդիպումից հետո ընդգծել է, որ խնդիրներ չի ունեցել խաղընկերների հետ համագործակցելիս: Այս մասին տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:
«Ամենակարևորն այս խաղում 3 միավոր վերցնելն էր, ինչպես նաև որակյալ ֆուտբոլ ցուցադրելը: Ուրախ եմ, որ դա մեզ հաջողվեց: Շատ հեշտ ստացվեց համագործակցությունս Դիեգո Միլիտոյի և Ուեսլի Սնեյդերի հետ: Իհարկե, դեռ աշխատելու տեղ ունենք, սակայն վստահ եմ, որ զարգացումը շուտով ակնհայտ կլինի»,- նշել է Կասանոն:
Հիշեցնենք, որ «Պեսկարայի» հետ խաղում Կասանոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա