«Կինոշոկ»-ի մրցութային ծրագրում ընդգրկված է «Եթե բոլորը» ֆիլմը
ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 21-րդ կինոփառանն անցկացվելու է Անապայում սեպտեմբերի 15-21-ը: Փառատոնի ծրագիրը կազմված է հինգ բաժիններից է:
Ըստ «Նյուզռու.քոմ»-ի, լիամետրաժ ֆիլմեր մրցութային ծրագրում ընդգրկված է 14 աշխատանք, այդ թվում նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Թիմ պրոդաքշնի» համատեղ արտադրության Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» խաղարկային ֆիլմը:
«Եթե բոլորը» ֆիլմը նվիրված է ՀՀ անկախությանն ու բանակի ստեղծման 20-ամյակին: Հերոսուհին՝ կիսով չափ հայուհի, կիսով չափ ռուս Սաշան (Եկատերինա Շիտովա), ազատամարտիկի դուստր է, ում հայրը զոհվել է ղարաբաղյան պատերազմում։ 20 տարի անց նա գալիս է Հայաստան՝ հոր գերեզմանը գտնելու և իր հետ բերած կեչին տնկելու։ Դա նրան չէր հաջողվի, եթե չգտներ հոր մարտական ընկերներին (Միքայել Պողոսյան, Վահագն Սիմոնյան)։