Մարկարով. Սիրիայում լարվածությունը կշարունակվի մոտ կես տարի
Սիրիայում լարված իրավիճակը կարող է տևել նույնիսկ վեց ամիս: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Սիրիայում այժմ ընթանում է քաղաքացիական պատերազմ, սակայն կան պատճառներ որոնք թույլ չեն տալիս Սիրիայում իրականացնել արտաքին միջամտություն տարբեր դերակատարների կողմից»,-նշեց քաղաքագետը, ավելացնելով, որ այդ երկրում տիրող իրավիճակն իր ազդեցությունը կթողնի հարևան երկրներում:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին սպառնացող ազդեցությանն ու անելիքներին, բանախոսն ընդգծեց, որ Հայաստանի համար կարևորագույն խնդիրը հայ համայնքի անվտանգությունն է, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանումը:
Ասադի ռեժիմի դեմ պայքարող ընդդիմությունը, ըստ հայ քաղաքագետի, չի դիտարկվում միասնական ուժ, ինչպիսին ասենք Լիբիայում էր:
Մարկարովի կարծիքով, ներսիրիական զարգացումները կարող են դիտվել նաև որպես սունիների և շիաների միջև պայքար, իսկ արտաքին ուժերի միջամտությունը կարող է խորացնել ազգամիջյան և այլ բախումները Սիրիայի ներսում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում