Այս տարի վիրահատություններից մահացել է 454 մարդ, նրանց 3.5%-ը մինչև 14 տարեկան երեխաներ են եղել
2011թ. հանրապետությունում բնակչության ստացիոնար բուժումն իրականացվել է 130 հիվանդանոցներում, որոնց 69.2%-ը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության են: Վերջինիս ենթակայությանն են նաև հանրապետությունում գործող 506 ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներից 379-ը կամ 74.9%-ը:
Առողջապահական հիմնարկները և ներուժը հիմնականում կենտրոնացված են հանրապետության առավելապես խոշոր քաղաքներում (հիմնականում ք.Երևանում` բժիշկների 68.8%-ը, ստացիոնար բուժհիմնարկների` 38.5%-ը, հիվանդանոցային մահճակալների` 61.2%-ը, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների` 27.1%-ը):
Հանրապետությունում 2011թ. գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների 74.9%-ը բաժին է ընկել ՀՀ առողջապահության նախարարությանը: 2011թ. հանրապետությունում գործող 252 ամբուլատորների 98.8%-ը գտնվել են գյուղական համայնքներում:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011թ. ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում կատարվել է 25912 վիրահատություն: Վիրահատվել են 25395 հիվանդներ, նրանցից 3694-ը (14.5%) 0-14 տարեկան երեխաներն են, 1276-ը (5.0%)` 15-17 տարեկան դեռահասները:
Նախորդ տարի ստացիոնար բուժման նպատակով հիվանդանոց են ընդունվել 346999 մարդ, 1000 բնակչի հաշվով նրանք կազմել են 106.2: Հիվանդանոց ընդունվածների 16.5%-ը 0-14 տարեկան երեխաներն են: Հիվանդանոցային մահճակալի տարեկան միջին զբաղվածությունը կազմել է 225 մահճակալ/օր, իսկ մեկ հիվանդի
բուժման միջին տևողությունը` 7.9 մահճակալ/օր:
Կատարվել է 112256 վիրահատություն, որի 12.7%-ը բաժին է ընկել 0-17 տարեկան
երեխաներին, որի 80.6%-ը` 0-14 տարեկան երեխաներին: Վիրահատությունների 4.4%-ը կատարվել է էնդոսկոպիկ մեթոդով: Վիրահատվել են 107110 հիվանդներ, նրանցից 11333-ը (10.6%) 0-14 տարեկան երեխաներն են, 2703-ը (2.5%)` 15-17 տարեկան դեռահասները: Վիրահատություններից մահացել է 454 մարդ, նրանց 3.5%-ը կազմել են 0-14 տարեկան երեխաները:
2011թ. ընթացքում հիվանդանոցից դուրս է գրվել 334068 մարդ (96.3%), մահացել` 4691
մարդ (1.3%):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա