ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրան կատարելիք այցի շրջանակներում կայցելի Նաթանզի միջուկային հաստատություն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Իրան կատարելիք այցի շրջանակներում կայցելի Նաթանզի միջուկային հաստատություն:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ փոխարտգործնախարար Մեհդի Ախունդզադեն:
Հաղորդագրության համաձայն՝ Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Իրան կատարելիք այցի ընթացքում Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսին էլ կայցելի Բուշեհրի ատոմակայան:
Նշենք, որ այսօրվանից փորձագետների մասնակցությամբ մեկնարկում է Չմիավորման շարժման համաժողովը: Օգոստոսի 28-ին և 29-ին տեղի կունենա ԱԳ նախարարների, իսկ 30-ին և 31-ին նախագահների մասնակցությամբ համաժողովը:
Հավելենք, որ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների համաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Իրան: