Իրանական կայք. Ադրբեջանը Սիրիայի ահաբեկիչներին կես միլիոն եվրո օգնություն է հատկացրել
Ադրբեջանը Սիրիայի ահաբեկիչներին 500 հազար եվրո օգնություն է հատկացրել:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը, հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում սիրիահայերի բնակեցման գործընթացը խոչընդոտելու նպատակով Թուրքիայի իշխանություններն Ադրբեջանին համոզել են, որպեսզի վերջինս աջակցություն ցուցաբերի Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող խմբավորումների դեմ:
Ըստ իրանական աղբյուրի՝ Ադրբեջանը համաձայնվել է աջակցել Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին պայմանով, որ այդ փաստը պետք է գաղտնի պահվի: Ադրբեջանի հատկացրած օգնության առաջին խմբաքանակը փոխանցվել է Թուրքիայի միջոցով:
Նախորդող տեղեկատվություն՝
«ՄԵՀՐ». Հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» ահաբերկչական խմաբավորման շուրջ 2000 անդամներ կտեղայվեն Ադրբեջանում
Իրանցի գեներալ. Ադրբեջանի Հանրապետությունը վերածվել է տարածաշրջանի ահաբեկիչների կենտրոնի
Իրանական կայք. «Ինչու՞ է Ադրբեջանը հովանավորում ահաբեկիչներին»