Նորվեգիայում ադրբեջանական սփյուռքն զբաղված է թրաֆիքինգով
Veteninfo.az-ը Նորվեգիայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների կողմից ստեղծված թրաֆիքինգով զբաղվող խումբ է հայտնաբերել:
Թերթը նշում է, որ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի100-ից ավելի քաղաքացիներ դարձել են այդ խմբի զոհը:
«Նորվեգիայում Ադրբեջանի դեսպանատուն չլինելու պատճառով, բոլոր հարցերն ուղղվում են տեղի ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին: Բայց նրանք մարդկանց առևտրի հետ կապված հարցերի շուրջ լռություն են պահպանում: Դա նշանակում է, որ իրենք տեղեկացված են հարցից կամ էլ մասնակից են դրան», -գրում է կայքը և բերում մի քանի փաստեր:
«2012 թ-ի օգոստոսի 22-ին իբր Նորվեգիայում բնակվող Սեյիդ անունով մեկը Իբրահիմ անունով ադրբեջանցուն Բաքվից ուղարկել է Նորվեգիա: Նա քաղաքացուն հավատացրել է, թե իբր Նորվեգիայում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցչությունը Նորվեգիայի կառավարության թույլտվությամբ հայրենակիցների համար բարձր վարձատրվող աշխատատեղեր է բացել: Նորվեգիայի կառավարությունն իբր հետաքրքրված է հյուսն, ներկարար, ատաղձագործ մասնագետներով և պետական մակարդակով ադրբեջանական սփյուռքին տեղեկացրել է, որ նման մասնագետներ հրավիրեն Նորվեգիա: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում այդ կերպ 10 մարդ է խաբվել: Մարդկանցից 7000 եվրո վերցնելուց հետո նրանց նախ` ուղարկում են Լիտվա, որովհետև այդտեղից են ձեռք բերում 7-օրյա շենգենյան վիզան: Հետո տեղափոխում են Լատվիա, նավ նստեցնում և ուղարկում Նորվեգիա: Խոստացածին հակառակ, այնտեղ նրանց ոչ ոք չի դիմավորում: Անհանգստացած քաղաքացին հեռախոսով դիմում է Սեյիդին, սա էլ պատասխանում է, թե թյուրիմացություն է տեղի ունեցել և խորհուրդ տալիս գնալ Օսլոյում թուրքական մզկիթ: Դրանից հետո մարդը նոր հասկանում է, որ խաբվել է: Հետո խաբված քաղաքացին կամ սկսում է դեգերել Եվրոպայում, կամ էլ դիմում է Նորվեգիայի կառավարությանն` իրեն հետ ուղարկելու խնդրանքով»,- հայտնում է կայքը:
Կայքը նշում է, որ Նորվեգիայում ադրբեջանական սփյուռքի այդ խայտառակ գործունեության վերաբերյալ հարյուրավոր խաբված մարդկանց տեսաձայնագրություններ ունի: Նորվեգիայում ադրբեջանական սփյուռքի կողմից խաբվածներին կայքը խորհուրդ է տալիս դիմել Նորվեգիայի ադրբեջանցիների երիտասարդական կազմակերպության (NAYO) ղեկավար Ռամիլ Ալիևին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին