Այսօր Բոյան Կրկիչը պետք է տեղափոխվի «Միլան»
«Ռոմայի» կիսապաշտպան Բոյան Կրկիչը նոր մրցաշրջանը կարող է անցկացնել վարձավճարով` «Միլանում»: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
Աղբյուրի տեղեկություններով` հռոմեական ակումբի մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին արդեն ժամանել է «Միլանի» շտաբ-բնակարան` խնդիրը քննարկելու համար:
«Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ` կապված Կրկիչի տրանսֆերի ձեռքբերման հետ: Այսօր գործարքը պետք է ավարտվի»,- իրավիճակն այսպես է մեկնաբանել «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին:
Հիշեցնենք, որ Կրկիչը «Ռոմա» է տեղափոխվել «Բարսելոնից», 2011 թ.` ստորագրելով երկամյա պայմանագիր, որի ավարտից հետո կատալոնյան ակումբը կարող էր վերադարձնել նրան: «Միլանն» արդեն հարցը համաձայնեցրել է «Բարսելոնի» հետ և պատրաստ է ավարտել գործարքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա