Ֆրանսիայի որոշումը զայրացրել է թուրք դեսպանին
Թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքի տեղեկատվության համաձայն` Ֆրասնիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջօղլուն անհանգստություն է հայտնել Հայոց ցեղասպանության թեման ֆրանսիական դասագրքերում ներառելու որոշման վերաբերյալ:
«Ֆրանսիայի այս նոր նախաձեռնությունը անհանգստացրեց և զայրացրեց մեզ»,-ասել է դեսպանը և ավելացրել, որ այս նախագիծը դեռևս Սարկոզիի օրոք կար: Բուրջօղլուն կոչ է արել Ֆրանսիայում ապրող թուրքերին անտարբեր չմնալ այս որոշման հանդեպ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կրթության նախարարության որոշման համաձայն` Հայոց ցեղասպանության թեման ներառվել է միջնակարգ դպրոցի պատմության և աշխարհագրություն դասագրքերում: