Գ. Մինասյան. Կունենանք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայուն իրավիճակ
«Առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են, ինչը թույլ է տալիս կանխատեսել, որ կունենանք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների կայուն իրավիճակ, պետական բյուջեի կատարողականի առումով որևէ խնդիր չենք ունենա»,- ասուլիսում այս մասին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նման կանխատեսում անելու համար ԱԺ պատգամավորին հիմք են տվել վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, որոնց համաձայն հունվար-հուլիսին արձանագրվել է 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշ, տնտեսական աճ է գրանցվել բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից:
Գ. Մինասյանը նաև ասաց, որ առաջին կիսամյակի արդյունքների համաձայն, այսօր առկա է նաև պետական բյուջեի մուտքային մասի գերակատարում, նաև` տարեվերջին կունենան պետական բյուջեով նախատեսված գնաճի սահմաններում գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում