Կրակոցներ Գյումրիում. միջադեպին մասնակցել է նաև քաղաքապետ Վ. Ղուկասյանի որդին
«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ Գյումրիում կրակոցներ են հնչել: Նախնական տեղեկությունների համաձայն, Գյումրու ծայրամասային` «Գծի հետև» կոչվող թաղամասում իրար վրա են կրակել մի խումբ երիտասարդներ: Դեպքը, ըստ տարածված լուրերի, տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի նախընտրական հանդիպումից հետո, որը կազմակերպել են այդ թաղամասի թաղային հեղինակություն հանդիսացող մի խումբ երիտասարդներ, որոնք ոչ միայն կազմակերպել են հանդիպումը, նաև մասնակցել են ու հայտարարել, որ պատրաստ են զորակցել և սատարել քաղաքապետի թեկնածու Բալասանյանին:
Ըստ քաղաքում պտտվող լուրերի, այդ երիտասարդները նախկինում սերտ կապերի մեջ են եղել ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու հետ: Խոսվում է նաև, որ քաղաքապետի որդին, որը Ռուսաստանի Դաշնությունից օրերս է վերադարձել Հայաստան, իր մտերիմների հետ «Գծի հետև է» եկել` այդ տղաների հետ «հաշիվ մաքրելու» նպատակով: Հնչած կրակոցների մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին տեղեկացրել են վերոնշյալ թաղամասի բնակիչները:
Շիրակի մարզի ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը և ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի հետ զրույցում չեն հերքել Գյումրիում տեղի ունեցած միջադեպը, բայց մանրամասներ չեն հայտնել: Թերթը նշում է, որ նրանք, ըստ էության, նաև չեն հերքել, որ միջադեպին մասնակցել է Սպարտակ Ղուկասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները