Ալի Ասղար Սոլթանիե. Իրանը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները
Իրանը երբեք չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները:
Այդ մասին իրանական «ԻԼՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ԱԷՄԳ-ի ավելի քան 5000 տեսուչների կողմից կատարված հետաքննությունը մինչ օրս չի կարողացել ապացուցել, որ Իրանը շեղվել է իր միջուկային ծրագրից:
«Իրանն իր ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարել է և Չմիավորման շարժման անդամ երկրները ևս իրենց աջակցությունն են հայտնել Իրանի միջուկային ծրագրին»,-նշել է ԱԷՄԳ-ում ԻԻՀ դեսպանը:
Նախորդող տեղեկատվություն՝
ԱՄՆ պետքարտուղարություն. Իրանի միջուկային խնդիրն առայժմ հնարավոր է լուծել դիվանագիտական ճանապարհով
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են