ՀՀԿ-ն ԲՀԿ-ի աջակցության կարիքը չունի
«Իրավունք»-ին տված հարցազրույցում ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ տեղ չի պաշտպանելու ՀՀԿ ներկայացուցչի, մասնավորապես նշել է. «ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն տարբեր քաղաքական ուժեր են, և ես կոնկրետ Հանրապետական կուսակցության անունից կարող եմ ասել, որ մենք մեր որոշումները կայացնելու սկզբունքներն ու մեխանիզմներն ունենք: Եթե մի որևէ տեղ որոշում ենք կայացրել, որ պետք է սատարեիք այս կամ այն քաղաքական թիմը ներկայացնող անձի, ապա դա չենք անում` փոխարենն ակնկալելով, թե այլ քաղաքական թիմի կողմից կսատարեն մեր թեկնածուներին: Առավել ևս, պետք է նշեմ, որ մենք նման խնդիր չունենք և որպես քաղաքական ուժ մեր որոշումներով ենք առաջնորդվում, այսինքն` դաշտն ազատ է, և ցանկացած քաղաքական թիմ ինքն է որոշում, թե որտեղ որ թեկնածուին պետք է սատարի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները