Քաղաքապետի թեկնածու. «Իմ նախագահին էլ շատ հարգում եմ, ես նրա կյանքին մեռնեմ, կոշիկի տակի հողին մեռնեմ»
«Ժողովուրդը» գրում է, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև նախկին քաղաքապետը՝ անկուսակցական Կարո Իսրայելյանը: Թերթի տեղեկություններով, երեկ նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու «դաբրո» ստացել:
«Առաջադրվածների մեջ կար մեկը, որը քաղաքապետ լինելու իրավունք չուներ: Ես էլ, ի հակադրություն նրա, առաջադրեցի իմ թեկնածությունը: Սա իմ կողմից բարոյական քայլ է: Քանի որ երեկ նա ինքնաբացարկ է հայտնել, հնարավոր է՝ ես էլ հանեմ իմ թեկնածությունը: Ուզում եմ տեղեկացնել, որ ես դաբրոյի խնդիր չունեմ: Ինձ ընտրողը կուսակցությունը չէ, ես ժողովրդի ընտրյալն եմ: Իմ նախագահին էլ շատ հարգում եմ, ես նրա կյանքին մեռնեմ, կոշիկի տակի հողին մեռնեմ: Ասեմ, որ շատ լավ են նաև իմ և Ծառուկյան ընտանիքի փոխհարաբերությունները: Նա իմ ընկերն ա, և ես այդ ընկերությունը վաստակել եմ: ԲՀԿ էլ անդամ եմ: Էնպես որ, էստեղ ուրիշ խնդիր կար»,– մեկնաբանել է Կ. Իսրայելյանը:
Թերթը հիշեցնում է, որ Աբովյանի քաղաքապետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարո Գուլոյանը, որն այս անգամ ևս առաջադրել է իր թեկնածությունը: Բայց ըստ որոշ տեղեկությունների՝ Կարո Գուլոյանի աշխատանքից այսօր դժգոհ են ոչ միայն Բաղրամյան 26-ում, այլև դժգոհ է աները՝ Գ. Ծառուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները