Վաղ տարիքում թմրանյութ օգտագործելը մտավոր կարողությունների նվազման է բերում
Մարիխուանայի կանոնավոր օգտագործումը պատանեկան տարիքում առաջացնում է մտավոր կարողությունների երկարատև նվազում: Արդյունքում IQ-ն նվազում է 8-10 կետով: Այս մասին գիտնականների հետազոտությունը տպագրել է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:
Գիտնականները մարիխուանայի քրոնիկ օգտագործումն ուսումնասիրել են Նոր Զելանդիայի քաղաքներից մեկում բնակվող նույն տարիքային խմբի մարդկանց օրինակով: Այսպիսով, նախ չափել են նրանց մտավոր կարողությունները 13 տարեկանում: 2010-12 թթ., երբ այդ խումբը դարձել է 38 տարեկան, գիտնականները նորից IQ տեստ են անցկացրել ու համեմատել մարիխուանա փորձած ու այն կանոնավոր օգտագործած մարդկանց արդյունքները: Պարզվել է, որ պատանեկության տարիներին կանոնավոր մարիխուանա օգտագործածները ավելի դժվար են պատասխանում հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա