Բրունո Դյութուան կհեռանա Orange Արմենիա ընկերության տնօրենի պաշտոնից
Սեպտեմբերի սկզբից Orange Արմենիա ընկերության տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Ֆրանսիս Ժելիբտերը:
Վերջին 4 տարիների ընթացքում Ֆրանսիս Ժելիբտերը զբաղեցրել է Ֆրանս Տելեկոմ Խմբի Եվրոպական շուկաների Գնումների և Մատակարարման բաժնի ղեկավարի պաշտոնը, մինչ այդ՝ 2003-2006թթ. ղեկավարել է Orange Մոլդովա ընկերությունը, իսկ 2006թ-ից ստանձնել Ռուսաստանում Orange Բիզնես Ծառայություններ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:
Վաղը Orange Արմենիայի ներկայիս տնօրեն Բրունո Դյութուան, որը ղեկավարում է ընկերությունը 2009թ. հունվարից, և երեկ երեկոյան Երևան ժամանած Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինը կներկայացնեն նոր տնօրենին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին