Փոխնախարար. Տվյալ դեպքում ելքը մեկն է, ազատել զբաղեցրած պաշտոնից այդ տնօրենին
Շիրակի մարզի հանրակրթական համակարգի օգոստոսյան խորհրդաժողովի ընթացքում ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն անդրադարձել է կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, նշել, որ դրանք պետք է այնչափ լիարժեք և լրջությամբ իրականացնել, որ 50-60 տարի անց մեր գալիք սերունդները չնախատեն ավագներին, ոչ լիարժեք և անհասկանալի կրթական ժառանգություն թողնելու համար:
Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, Մրտչյանն անդրադարձել է դպրոցներում տեղ գտած մի շարք բացթողումներին:
Փոխնախարարի մի օրիանկ է նշել, երբ մարզերից մեկի դպրոցում, աշակերտի բացակայությունն անցել է 200 ժամը, և տնօրենը որպես հարցի լուծում դիմել է նախարարություն :
«Իհարկե տվյալ դեպքում ելքը մեկն է, ազատել զբաղեցրած պաշտոնից այդ տնօրենին կամ խիստ նկատողություն հայտնել իրեն և դասղեկին, ժամանակին հարցին ուշադրություն չդարձնելու համար»,-նշել է նա:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցների զարգացման ծրագրերին, որոնք որպես կանոն բոլոր տնօրենների մոտ չնայած կան, բայց ծառայում են զուտ որպես մտահոգությունների կամ լավագույն դեպքում առաջարկությունների ծրագիր, և ոչինչ ավելի, քանզի մրցույթներին ներկայացված և ոչ մի նման ծրագիր, կյանքի չեն կոչվել, հույսը դնելով պետական ծրագրերին:
Նշենք, որ Շիրակի մարզում գործում են 170 պետական հանրակրթական դպրոցներ, որոնցից 154-ը` մարզպետարանի, 16-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության: Դպրոցներից 4-ը տարրական են, 48-ը հիմնական, 2-ը` հատուկ, 1-ը` երեկոյան: Դպրոցներից 13-ն ունեն ավագ դպրոցի 3-ը` վարժարանի կարգավիճակ:
2011-2012 ուստարում առաջին դասարանցիների թիվը 2951 է:
Մարզի հանրակրթական դպրոցների դասարանների միջին խտությունը ցածր է հանրապետական միջինից, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նորակառույց դպրոցական շենքերի մի մասը ոչ տիպային են և չունեն համապատասխան չափերի դասասենյակներ և, որ մեծ թիվ են կազմում թերբեռնված գյուղական դպրոցները : Այս ցուցանիշը մարզի քաղաքային դպրոցների համար 21.1 է, իսկ գյուղական դպրոցների համար 12.9 :
Ըստ մարզպետարանի հրապարակած տվյալների, բարձրագույն մանկավարժական կրթություն ունի մանկավարժների 85.5%-ը, բարձրագույն ոչ մանկավարժական՝ 3.1%-ը, միջին մասնագիտական մանկավարժական՝ 10.1%-ը, թերի բարձրագույն 1.3 %-ը : Միայն միջնակարգ կրթությամբ ուսուցիչներ համակարգում չեն աշխատում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան