Քաղաքագետ. Եվրասիական միությունը ոչ չարիք է, և ոչ էլ բարիք
Եվրասիական միությունը ոչ չարիք է, և ոչ էլ բարիք: Դա օբյեկտիվ գործընթաց է, որը պետք է կարողանալ ծառայեցնել ի նպաստ Հայաստանի շահերի: Անդրադառնալով Եվրասիական միությանը` Հայաստանի հնարավոր անդամակցության խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը ներկայումս փորձում է կրկին հաստատել երկբևեռ համակարգը` փորձելով դառնալ այդ բևեռներից մեկը: «Սա է Եվրասիական իսկական բովանդակությունը՝ կայացնել իր բևեռը»,- նշեց Լևոն Շիրինյանը
«Եվրասիականության գաղափարը ռուսական գիտաքաղաքական մտքի ճյուղերից մեկն է: Սա այն տեսակետն է, որով բոլշևիզմը Ռուսաստանում հաղթեց և դարձավ կայսրություն, որն էլիտայի գիտակցության մեջ շատ խորն է նստած: Ռուսաստանը փորձում է դառնալ աշխարհի բևեռներից մեկը այն սխեմայով, ինչ կար Ցարական Ռուսաստանի ժամանակ: Ես կարծում եմ` հարցը այս տեսանկյունից պետք է քննարկել: Ռուսաստանի ազդեցության ոլորտը պետք է համընկնի խորհրդային տարածքին»,-հավելեց բանախոսը:
Ինչ վերաբերում է միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության խնդիրն, ապա, ըստ քաղաքագետի, հարցը դեռևս բաց է: «ՀՀ ազգային անվտանգության խորհրդին կից պետք է ստեղծվի մի խորհուրդ, որը պետք է ուսումնասիրի Եվրասիական ֆորմատի դրական և բացասական կողմերը, որից հետո մեր պետությունը պետք է որոշի՝ համագործակցի եվրասիական ֆորմատի հետ, թե ոչ»,- նշեց Լևոն Շիրինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները