Թուրքիայի հայերը բարձրացնում են հայկական եկեղեցիների պահպանության հարցը
Թուրքիայի հայերի սոցիալական փոխօգնության և մշակութային համերաշխության միությունը դիմել է Բաթմանի նահանգապետարան` պահանջելով պահպանության տակ առնել Բաթմանի շրջանի և մերձակայքի հայկական եկեղեցիները:
Միության նախագահ Ազիզ Դաղջըն դիմումում իր անհանգստությունն է հայտնել Բաթմանի հայկական եկեղեցիների ավերման վերաբերյալ և որպես օրինակ ներկայացրել վերջին օրերին անհայտ անձանց կողմից Սասունի Մարութա լեռան Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման դեպքը:
Դաղջըն դիմումում նաև նշել է, որ Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածի համաձայն Թուրքիան պարտավորվել է պաշտպանել ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիները և այլ կրոնական հաստատությունները և անհրաժեշտ է, որ կատարի իր այս պատրականությունը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքը: