Ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով
Արարատյան դաշտում, նրա նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին ահազանգում են ԱԻՆ-ից:
Հայպետհիդրոմետ ծառայության հաղորդմամբ, հանրապետության տարածքում օգոստոսի 28-29-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 30-31-ը և սեպտեմբերի 1-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 2-4, 30-31-ը կնվազի 7-8 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Երևանում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Երևան քաղաքի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.8 0C (1945թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.9 0C (1941թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 23.80C: