ԿԳ նախարարը` դպրոցների տնօրեններին. Մաքսիմալ բարյացկամություն սիրիահայ դպրոցականների նկատմամբ
Լրացուցիչ աշխատանք, որ պետք է իրականացվի սիրիահայ դպրոցականների հետ մասնագիտական տարբերությունները հարթելու, լեզվաիմացության մակարդակը բարելավելու համար, ձեր պարտավորությունն է: Երևանի և մարզերի ավագ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ դիմելով նրանց ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ իրենք ընտրել են մի քանի դպրոցներ, որտեղ նախընտրելի է, որ հաճախեն սիրիահայ երեխաները, սակայն նրանց ծնողները ազատ են ու կարող են տանել այն դպրոցը, որն ուզում են:
«Այդ երեխաների կրթության կազմակերպումը մեր պարտավորությունն է: Լրացուցիչ աշխատանք, արտաժամյա պարապմունքներ մասնագիտական կամ լեզվական խնդիրները հարթելու համար, մաքսիմալ բարյացկամություն, յուրահատուկ վերաբերմուքն սիրիահայ դպրոցականների կրթական կարիքների բավարարման համար»,- ասաց նախարարը` ընդգծելով, որ այդ երեխաները չպետք է տուժեն, որ իրենց հայրենիքում, որտեղ հայտնվել են քաղաքական ֆորսմաժորային իրադարձության հետևանքով, դեռևս պայմաններն այնքան բավարար չեն արևմտահայերենով կամ արաբական ծրագրերով կրթություն կազմակերպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան